Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Արման Թաթոյանը Դունյա Միյատովիչին է ներկայացրել գերիների վերադարձի հրատապության հարցը

Արման Թաթոյանը Դունյա Միյատովիչին է ներկայացրել գերիների վերադարձի հրատապության հարցը
769
Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 12:24

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։

Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանից հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հրատապությունը՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ ադրբեջանական կողմը գերիներին պահում է մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտումներով։

Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները, Սյունիքում ու Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում և ազատությունից զրկման մյուս վայրերում մարդու իրավունքների վիճակը, ինչպես նաև երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր: