«ԱԺ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ 1-ին քրգործն ուղարկվեց դատարան». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին քրեական գործն ուղարկվեց դատարան
Արդեն տեղեկացվել է Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակչուհու կողմից 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում՝ հունիսի 18-ին, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինիքի օգտին քվեարկելու նպատակով իր երկու համագյուղացի ընտրողներին որպես ընտրակաշառք տարբեր չափի գումարներ առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվելու վերաբերյալ:
Հարկ եմ համարում հավելել, որ քրեական գործը, ըստ մեղադրանքի՝ մեկ անձի, հաստատված մեղադրական եզրակացությամբ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։
Հավելեմ նաև, որ հաշվի առնելով, որ ընտրակաշառքի առաջարկությունն ընդունած անձը խոստովանել էր կատարվածը, աջակցել հանցագործության բացահայտմանը, դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել գործուն զղջալու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Ի դեպ, սա 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների շրջանակում կատարված առերևույթ ընտրակաշառքի վերաբերյալ դատարան ուղարկված առաջին քրեական գործն է»:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
235Երեկ, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
238Երեկ, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
29216.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
29516.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
24716.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
24016.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
44014.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
44414.11.2026, 10:42