Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
188
Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 19:18

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է. «Եվս մեկ աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը պարզ չէ. կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպես, զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն։
ԱՀ ՆԳ նախարարություն.ԱԻՊԾ