Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
![]() 666 Երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ., 10:06 Հայաստանում հուլիսի 5-ին նշվում է ՀՀ Սահմանադրության օրը: Համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ մայր օրենքն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին: Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- այս տողերով է սկսվում ՀՀ Սահմանադրությունը: 2017թ. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ ամրագրվեց նաև պետական խորհրդանշանները օրը: Պետական խորհրդանշաններն են դրոշը, զինանշանը, օրհներգը՝ «Մեր հայրենիք»-ը: Այս օրն ավանդաբար անցկացվում է տոնական քայլերթ: Օրը ոչ աշխատանքային է: |
ՀՀ-ում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ
287Երեկ, 19:18«Ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետը երկարացվեց»․ ՀՀ ՊՆ
40803.07.2025, 16:06«Տաշիր գրուպ»-ում քննչական գործողություններն իրականացվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու գործով
33502.07.2025, 16:12«ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել». ՍԱՏՄ
38202.07.2025, 15:54Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
42202.07.2025, 11:42Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
28501.07.2025, 20:48Հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները
44330.06.2025, 21:24Կալասը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին
34530.06.2025, 21:06