ՀՅԴ-ն հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին. Գերագույն ժողովի հայտարարությունը
![]() 218 Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 13:12 ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունը. «ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, տեղի ունեցած ընտրական և հետընտական գործընթացները, երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը արձանագրում է, որ՝ - Խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը։ - Երկիրը պարտության հասցրած իշխանությունը, հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում զանգվածաբար գործի դնելով վարչական, ֆինանսական լծակները, կեղծիքները, հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկացնելու բոլոր անթույլատրելի մեթոդները, կարողացավ վերարտադրվել, ինչը լրջագույն մարտահրավեր է մեր ազգային անվտանգության և պետականության համար։ - ԱԺ արտահերթ ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գործընկերների հետ ձևավորեց «Հայաստան» դաշինքը, իր բազմահազար նվիրյալ շարքերով վճռական մասնակցություն ունեցավ ընտրապայքարին, իսկ «Հայաստան» դաշինքը դարձավ այս իշխանությունների իրական և գլխավոր այլընտրանքը։ - Հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձազերծման, Արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների և հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը։ - Վտանգավոր չափերի են հասնում արտագաղթի ծավալները, ինչն ուղղակի հարված է մեր պետականությանը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է՝ - Հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները։ - Հիմք ընդունելով «Հայաստան» դաշինքի համագործակցության Հռչակագիրը, կարևորելով և գնահատելով Դաշինքի ձևավորումը ու շարունակվող սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ հարգանքի և վստահության հենքով շարունակելու է գործընկերությունը համատեղ ուժերով ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ։ - Գործադրելու է բոլոր ջանքերը հանրային համախմբվածության ամրապնդման, ապազգային, հակապետական դրսևորումների դեմ ազգային դիմադրական ցանցային շարժում ձևավորելու ուղղությամբ։ - Մշտապես ուշադրության ներքո է պահելու մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, սոցիալական խնդիրների լուծման հարցերը։ - Ընդդիմանալու է Հայաստանի և Սփյուռքի միջև խզում առաջացնելու և պառակտում սերմանելու, կայացած ավանդական կառույցների դերակատարության նսեմացման փորձերին։ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, Հայոց բանակը, մեր ժողովրդի ապագան վտանգի մեջ են։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ մեր հայրենակիցներին՝ շարունակել վճռական պայքարը՝ օր առաջ հայրենադավ իշխանություններին հեռացնելու և ուժեղ Հայաստան կառուցելու համար»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
