Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Քարահունջի ղեկավարի դեմ ցուցմունք տվողներն են. ՔՊ-ն գործի է դրել թաղային խուժաններին». Վազգեն Սաղաթելյան

«Քարահունջի ղեկավարի դեմ ցուցմունք տվողներն են. ՔՊ-ն գործի է դրել թաղային խուժաններին». Վազգեն Սաղաթելյան
166
Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 20:15

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և գրել. «ՔՊ-ն գործի է դրել թաղային խուժաններին
Տեսանյութում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տվողներն են, որոնց իր անձնական մեքենայով ուղեկցում է ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանը՝ Գյուրջի մականունով։ Այս մարդն է համակարգում կեղծ վկայությունների գեներացման պրոցեսը, ուղղորդում, թե ինչ պետք է գրվի ոստիկանությունում։ Տևական ժամանակ է՝ վերջինս համոզում է Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին ցուցմունք տալ վարչական ղեկավարի դեմ։ Գյուրջին մինչ վերջերս անցնում էր մի շարք աղմկահարույց գործերով, որոնք գործող իշխանությունը «ջրել է» (հիմա արդեն ակնհայտ է, թե ինչի դիմաց)։ Թաղային այս խուժանի գլխավոր հովանավորը ՀՔԾ-ն է, որն, ի դեպ, այս պահին Սյունիքում գործեր է ցրցամ տալիս։
Զգուշացնում եմ բոլոր գյուրջի-մուրջիներին, որևէ բան աննկատ չի մնալու, չի մոռացվելու և ստանալու է ամենակոշտ իրավական և բարոյական գնահատականը։
Չեք մարսելու, հանկարծ տենց հույսեր չունենաք»։