Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու համար
![]() 204 Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 21:00 Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Գեղարքունիքի հատվածում՝ մինչև Իրան ընկած՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման համար։ Ավելի վաղ համացանցում ՀՀ Գեղարքունիքի մարզում ռուսական դրոշներով ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարներ էին հայտնվել։ Ինչպես հայտնում են «Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրները, դրանք ՌԴ ՊՆ 102-րդ ռազմակայանի զինծառայողների հետ շրջող ռուսական սահմանապահ զորքերի հետախուզական խմբեր են։ Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը աղբյուրին հայտնել էր, որ եռակողմ բանակցություններ են ընթանում սահմանի ողջ երկայնքով՝ Գեղարքունիքից Սյունիք (այդ թվում նաև Խոզնավար գյուղի հատվածում՝ Գորիսից դեպի հյուսիս), ռուսական զինվորականներ տեղակայելու վերաբերյալ։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն իր հերթին նշել է, որ իսկապես բանակցություններ են տարվում Գեղարքունիքի մարզում ռուս զինծառայողներ տեղակայելու վերաբերյալ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Կայքի տեղեկություններով՝ ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ նախապատրաստական բնույթի հարցերը լուծված են, սակայն ադրբեջանական կողմը դեռ համաձայնություն չի տալիս։ Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
