«Ներկայիս մտադրությունը ցույց է տալիս, թե Հայաստանն ինչից է զրկվել 2013 թվականին»․ Հակոբ Բադալյան
![]() 183 Չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ., 10:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ պետք է աշխատել իհարկե, որ Հայաստանի համար ԵՄ 1,6 միլիարդ եվրոյի օժանդակության մտադրությունը վերածվի որոշման և մտնի իրագործման փուլ: Իսկ դա ենթադրելու է բարդ աշխատանք, քանի որ անկասկած է խանգարողներ լինելու հանգամանքը: Բայց, այդ ամենով հանդերձ, ներկայիս մտադրությունը, թերևս, ցույց է տալիս, թե Հայաստանն ինչից է զրկվել 2013 թվականին, երբ պարտադրվեց հրաժարում Եվրաասոցացման համաձայնագրից և անդամակցում եվրասիա-թյուրքական միությանը: Ընդ որում՝ կա գնահատական, որ այդ Ասոցացման համաձայնագիրը չէր պարունակում անվտանգության բաղադրիչ: Այո՛, «նոմինալ» իմաստով դրանում անվտանգային ոլորտ գրեթե չկար: Բայց, անվտանգությունը միայն ոլորտային ուղիղ բաղադրիչները չեն: Անվտանգությունը ձևավորվում է շահերի համալիրով, ինչպես բետոնը միայն ցեմենտը չէ, այլ նաև ավազն ու ջուրը, որոնք ինքնին թվում է, թե բացարձակապես չունեն կարծրություն և մեկը մյուսին քշում տանում է»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
