Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Զոհված արցախցիներ և հակաարցախյան քարոզչություն». Հակոբ Ճաղարյան

«Զոհված արցախցիներ և հակաարցախյան քարոզչություն». Հակոբ Ճաղարյան
160
Հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ., 00:14

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈՀՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ և ՀԱԿԱԱՐՑԱԽՅԱՆ ՔԱՐՈԶՉՈւԹՅՈւՆ
Ըստ պաշտոնական տվյալների, 44 օրյա պատերազմում զոհվել է ավելի քան 800 արցախցի:
Արցախի բնակչությունը մինչ պատերազմը կազմում էր մոտ 130.000 մարդ:
ՀՀ ընտրողների քանակը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում էր ավելի քան 2 մլն 600 հազար ընտրող:
Հետևաբար, հաշվի առնելով մինչև 18 տարեկան, բնակչության ընդհանուր թվի մոտ 25 % -ը, ՀՀ բնակչությունը պետք է որ կազմեր մոտ 3 մլն 200 հազար հոգի:
Զոհերի ընդհանուր՝ 5000 հոգի թվից հանելով 800-ը, ստացվում է, որ զոհվել է 4,200 մարդ ՀՀ իրավաբանական տարածքից:
Այսինքն ՀՀ ընդհանուր բնակչության ընդհանուր թվի մոտ 0,013 %-ը:
Արցախցիների մոտ էդ տոկոսը կազմում է 0,06:
Այսինքն մոտ 5 անգամ ավել:
Ընդգծում եմ՝
5 (ՀԻՆԳ) ԱՆԳԱՄ ԱՎԵԼ.
Դրան գումարած մոտ 40.000 ունեզրկված, տարհանված, ամեն ինչը կորցրած հայրենակից:
Ո՞վ կարա բացատրի չագուչականամետ սրիկաների էն ոռնոցը, թե խի՞ գերիների մեջ արցախցիներ չկան:
Ու ո՞վ ա կասկածում, թե ինչից առաջ ա հրահրած էս հակաարցախյան վայնասունը:
Չի կարող լինել Հայաստան առանց Արցախի:
Չի կարող լինել Հայաստան առանց Սյունիքի»: