«Սևակն անճշտություն է թույլ տվել՝ ասելով՝ մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»». Սամվել Սևադա

Գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՄԵՆՔ...
Պատմությունը մեզ ներել է...
Բոլորին էլ ներում է: Ավելի ճիշտ՝ ներելու աստիճան անտարբեր է:
Պատմությունը՝ որքան գիտենք, որպես գիտություն, պետք է որ չոր ու ցամաք թվերի ու փաստերի վրա հիմնված լինի:
Զգայական որևէ բան խանգարում, խեղաթյուրում է պատմությունը:
Մենք՝ հայերս, որպես ազգ, էթնոս, ժողովուրդ... Ինչպես կուզեք անվանեք, շատ զգայական ենք ի բնե ու ի ծնե:
Սիրում ենք հիշել Հայկին իր նետուաղեղով Բելի դոշը բացած, Խելառ Դավթին՝ Մսրա Մելիքին, նրա մորն ու կնկան չոքացրած, Անդրանիկին ու ... Մի խոսքով:
Քանի որ փոքր ածու ենք, սիրում ենք որ մեզ սիրեն, երբեմն հասկանան, խղճան, մեզ համար ցավան: Բայց ոչ երբեք՝ մեզնից վախենան:
Սևակը մեղմորեն անճշտություն է թույլ տվել՝ ասելով՝ մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում...
Լավ էլ գերասասում ենք:
Դարձյալ նույն դիագնոզն է: Փոքրին սազական բան է: Մեր անեկդոտները մեր փոխարեն խոսում են:
Հայը, թուրքը, վրացին... և այլն:
Մենք մեր ունեցածները անտեսում, ջարդում, փչացնում, քանդում ենք: Ու հետո ուրիշներից ենք նեղանում:
Հիմա էլ մոդա է՝ Յունեսկոյի ու նրա նմանների վրա ենք մուննաթ գալիս:
Տարբեր առիթներով ամենատարբեր մեծահարուստների «դաչաների» այգիներում, պարիսպների տակ, բակում տեսել եմ հայկական հին խաչքարեր, արժեքավոր որմնաքանդակներ, որոնք տեղահան արել տարբեր սրբավայրերից բերել զարդարել են իրենց ամառանոցները:
Բայց դրանք հանրության սեփականությունն են: Պիտի մնան այնտեղ, որտեղ որ եղել են ի բնե:
Մեր երկիրն էլ հավակնություն ունի դառնալու տուրիստական երկրամաս:
Այդ մեծ ու փոքր հուշարձանները պիտի մնան իրենց տեղերում, մաքրված, խելացիորեն ու անհրաժեշտության դեպքում մասամբ վերականգնված, որ բոլորը տեսնեն, հասկանան, ճանաչեն մեզ:
Որտեղ մտնում ես ավերակ է: Որտեղ մտնում ես՝ թալանված է:
Մի խոսքով՝ անիմաստ է դառել ասել ու խոսել այդ մասին:
Ինչպես ասում են՝ շունը հաչա՝ քամին փչե:
Մի քանի օր առաջ Ուշիի Սբ. Սարգիս վանական համալիրի տարածքում էի:
5-ից 7-րդ դարերում ստեղծված պատմական ու մշակութային մեծ արժեք և ճարտարապետական գլուխգործոց:
Վերջին 15 տարիների ընթացքում բազմիցս եմ այցելել:
Կարծես նոր-նոր սկսել են թեթևակի վերականգնողական աշխատանքներ: Քարերն համարակալել են:
Բայց տարածքը ամբողջովին բաց է ու «հավատացյալ» ժողովուրդը մոմերով զինված կրկին ոնց ուզում վարվում է:
Շահ Աբասի ու Չինգիզ խանի ականջը կանչի...
Բարի օր Ձեզ....»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
148Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
287Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25717.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
129715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60812.09.2026, 23:54