«Հայաստան-Ռուսաստան միութենական պայմանագրի մասին թեմա է տարածվում». Հրանտ Տէր-Աբրահամեան
![]() 318 Հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ., 23:00 Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստան-Ռուսաստան միութենական պայմանագրի մասին թեմա է տարածվում: Եթե էդ խոսակցությունը պաշտոնական բնույթ ստանա, ապա դա, բացի ամենից, կարևորագույն ու վերջնական ջրբաժանի պետք է վերածվի: Հետևյալ իմաստով. 1. Բոլոր քաղաքական ուժերը, գործիչները, ազդեցություն ու հեղինակություն ունեցող անհատներն ու խմբերը պետք է իրենց աներկբա, միանշանակ, պարզ դիրքորոշումը հայտնեն: Այստեղ չպետք է լինի ոչ մի միլիմետր, կներեք արտահայտությունս՝ «կռուտիտի» շանս: Կողմ, կամ դեմ, այո կամ ոչ: Ու ոչ մի արդարացում չի անցնելու, պետք է վերջապես հստակեցվի՝ ո՛վ է Հայաստանի անկախության կոմղից, իսկ ով ո՛չ: Ճիշտ է, շատերի համար դա այսպես թե այնպես պարզ է. պատերազմն ամեն բան ցույց տվեց: Բայց այժմ հարցն այնպես է դրվելու, որ չեն կարողանալու լղոզել, և ոչ մի ուժ, անհատ, գործիչ, խումբ կողմ լինելու դեպքում չպետք է ունենա ներման շանս, հանդուրժվելու շանս: 2. Մյուս կողմից՝ բոլոր այն ուժերը, անհատները, խմբերը, որոնք պետք է դեմ լինեն այս գաղափարին, պետք է ի վիճակի լինեն ցույց տալ, որ ոչ միայն խոսքով, այլև գործով, եռանդով պատրաստ են իրենց դիրքորոշումը պնդել՝ համախմբվելով, գործնական մոտեցմամբ, կազմակերպչական ջանքով՝ ամեն մեկն իր չափով: Կոնկրետ ինձ համար: Ցանկացած մեկը, ով այս հարցում կլինի կողմ, դեմ ըլլալով կողմ, արդարացումներով կողմ, վերապահումներով կողմ, նվնվոցով կողմ, «ռեալիզմով» կողմ և այլն, քաղաքական թշնամի է: Ճշտեմ: Մարդկային առումով թշնամություն անել չգիտեմ ու թշնամի, փառք Վահագնի, չունեմ: Մարդկային թշնամությունն իմը չէ: Այնպես որ, խոսքը հենց քաղաքական իմաստով թշնամության մասին է: Դա նշանակում է, որ անկախ մարդկային հարաբերություններից, քաղաքական իմաստով ցանկացած «կողմի» հանդեպ լինելու եմ իմ չափով անխնա, մինչև վերջ հարվածող, քաղաքական գերեզման հասցնող: Բոլոր արգելակները, խնայողական ռեժիմները, որ հիմա աշխատում են մոտս, չնայած ամեն ինչի, անջատվելու են: Բայց խնդիրը ես չեմ: Բոլորս պետք է այդ անխնա ռեժիմը միացնենք, ու երբեք չմոռանանք, չներենք, մատների արանքով չնայենք որևէ մեկին, ով այս հարցում կողմ կարտահայտվի»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
