Տիգրան Աթանեսյանը՝ Մասիսի քաղաքապետի եղբոր կալանավորման մասին
![]() 251 Երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ., 16:12 Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի կալանավորման վերաբերյալ տարածված տեղեկությունների հետ կապված ցանկանում եմ պարզաբանել՝ Գոռ Համբարձումյանին 06.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասով՝ Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Գոռն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի: Գործի նյութերում չկա որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց Գոռի կողմից նման արարք կատարելու մասին: 08.06.2021թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Գոռին, բայց դա, այսպես ասած, «հաշիվ չի և լուրջ չի», քանի որ դատավորը Գագիկ Պողոսյանն էր: Կալանավորման որոշումը բողոքարկել եմ Վերաքննիչ դատարան, հույս ունեմ կմակագրվի նորմալ դատավորի և Գոռն ազատ կարձակվի: Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի չեմ կարող ավելի մանրամասն ներկայացնել հանգամանքները, բայց վստահ եղեք, որ յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ դրանք կարող են միայն ծիծաղ առաջացնել»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
