Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փաշինյանի և Բլինքենի հեռախոսազրույցն ունի 3 դրական կողմ»․ Արամ Սարգսյան

«Փաշինյանի և Բլինքենի հեռախոսազրույցն ունի 3 դրական կողմ»․ Արամ Սարգսյան
178
Չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ., 00:12

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցն ունի 3 դրական կողմ։ Առաջին՝ հեռախոսազանգը եղել է ԱՄՆ նախաձեռնությամբ, հետևաբար Բայդենի կառավարությունը կարևորում է մեզ հետ փոխհարաբերությունները։
Երկրորդ՝ ԱՄՆ-ը ողջունում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ներքաղաքական լարվածությունը բացառապես ժողովրդավարական ընտրությունների միջոցով հանգուցալուծելու առումով։
Երրորդ՝ թե՛ ԱՄՆ պետքարտուղարը, թե՛ ՀՀ վարչապետը համարում են, որ ստեղծված ստատուս քվոն փխրուն է, երկարատև խաղաղության հնարավոր է հասնել միմիայն Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտումով, Մինսկի խմբի վերագործարկմամբ։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ «Հանրապետություն» կուսակցությունը պատերազմի ավարտից անմիջապես հետո առաջարկել է արտահերթ ընտրություններ՝ ներքաղաքական լարվածության լիցքաթափման համար և հակադրվել է ժամանակավոր կառավարության ու կոշտ ուժի գործադրմամբ խնդրի լուծման տարբերակներին:
«Հանրապետությունը» համարել և համարում է, որ եռակողմ ծուղակից խուսափելու միակ հնարավորությունը ու ՀՀ արտաքին քաղաքականության գերխնդիրը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնումը և Արցախի կարգավիճակի հստակեցումը»։