«ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին․ խնդրում եմ այն թողնել ուժի մեջ». Տիգրան Մուկուչյան
![]() 227 Չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ., 14:30 «Դատավարության ընթացքում հնարավոր եղավ բոլոր հանգամանքների վերաբերյալ ներկայացնել իրավական դիրքորոշումներ»,- այսօր՝ ՍԴ նիստում իր ամփոփիչ ելույթի ժամանակ, հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ ԿԸՀ-ի համար ընտրական գործընթացի մեկնարկի հիմքը հանդիսացել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որից անմիջապես հետո հաստատվել է հստակ ժամանակացույց: «Այդ ողջ ժամանակահատվածում որևէ ժամկետային խախտում չի եղել: Գործընթացի բոլոր մասնակիցները լիարժեք ծավալով հնարավորություն են ունեցել իրացնելու ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր վերահսկողական գործիքները»,- ընդգծեց նա: «Մի ընդհանուր հանգամանք, որին, կարծես թե, դատաքննության ընթացքում շատ հպանցիկ անցում կատարվեց և եզրափակիչ ելույթներում շեշտադրումներ արվեցին, այն է՝ ընտրական ցուցակներն անվանվեցին ուռճացված»,- նշեց Մուկուչյանը։ «Երբ ասում են ուռճացված ցուցակներ, դա ենթադրում է, որ պետք է լիներ այլ բան, մինչդեռ ապօրինաբար մեծացվել է դրա ծավալը: Ընտրական ցուցակները գուցե կազմման մեթոդաբանության առումով ընդունելի չեն, բայց երբևէ դա չի կարելի փոխարինել ուռճացված եզրույթով, որովհետև ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան տարիք, և հաշվառում ՀՀ-ում: ՀՀ-ում բնակվել-չբնակվելու հանգամանքը ուղղակի չի մտնում այդ մեթոդաբանության մեջ: Չներկայացվեց որևէ փաստ առ այն, որ առկա է որևէ անձ, որի, օրինակ, 18 տարին լրացած չէ, որը ՀՀ քաղաքացի չէ, չունի հաշվառում, բայց անունը ամրագրված է ընտրողների ցուցակում»,- ասաց ԿԸՀ նախագահը։ «Ես կարծում եմ, որ ԿԸՀ-ի կայացրած որոշումը համապատասխանում է ԸՕ-ի պահանջներին և նշված որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր թերևս չհաստատվեցին ու չամրագրվեցին: Հետևաբար, խնդրում եմ, որ ԿԸՀ նշյալ որոշումը թողնվի ուժի մեջ»,- դիմելով ՍԴ-ին ասաց Տիգրան Մուկուչյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
