«Հայ ժողովուրդը հորինել է, որ Իրանի համար Հայաստանի շահերը կարևոր են». Նարինե Մկրտչյան
![]() 261 Հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ., 09:48 Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ժողովրդի դժբախտությունները տարբեր պատճառներ ունեն, որոնցից մեկն էլ հայերի իռացիոնալիզմն է: Այդ իռացիոնալիզմն է պատճառը, որ տարբեր ժողովուրդների հանդեպ հայ ժողովուրդն իռացիոնալ ջերմ բարեկամական զգացումներ է ցուցաբերում: Օրինակ՝ չնայած մեր պատմության մեջ Պարսկաստանի բացասական դերակատարությանը, չնայած Իրանի վերջին մի քանի իշխանությունների՝ Հայաստանի հանդեպ արհամարհանքին: Այդ արհամարհանքի հիմքերը տարբեր են. Իրանը միջուկային երկիր է և տարածաշրջանում ու աշխարհում միշտ մեծ դերի է հավակնել, չնայած իր ներքին բազում խնդիրներին, մինչդեռ Հայաստանը փոքր երկիր է՝ տարածաշրջանում անհետացող դերակատարությամբ և փլուզվող ինքնիշխանությամբ: Հայ ժողովուրդը հորինել է, որ Իրանի համար Հայաստանի շահերը կարևոր են: Իրանի համար կարևոր են Իրանի՛ շահերը, իսկ այդ շահերը միշտ չէ, որ համընկնում են մեր շահերի հետ: Հայերից շատերն Իրանի շահերն ավելի ուժգին են պաշտպանում, քան Հայաստանի շահերը, թեպետ Իրանի երեսպաշտությունը Հայաստանի հանդեպ երբեմն անտանելի է դառնում: Հայ ժողովրդի մի մասն էլ կույր և ինքնամոռաց սիրում է նաև Ռուսաստանին: Չնայած Ռուսաստանը Հայաստանի մասնատման հարյուրամյա նախաձեռնողն է, Հայաստանի հզորացման արգելակը և ՀՀ անկախության իրական վտանգը: Ռուսաստանի մեղքերը հայ ժողովորդի հանդեպ բազում են և աղետալի հետևանքներով առլեցուն: Եվ դարձյալ հայերից շատերը Ռուսաստանի շահերն ավելի են կարևորում, քան Հայաստանի շահերը: Այլ օրինակներ էլ կարելի է բերել, թե ինչպես հայկական իռացիոնալիզմն ինքն իր համար կեղծ բարեկամներ է ստեղծում և սկսում երկրպագել նրանց, ինչպես հին Աստվածներին: Հայկական իռացիոնալիզմը կենսանյութ է ստանում հայկական միջավայրի քաղաքական տհասությունից: Հայկական այդ իռացիոնալիզմն էլ իշխանության է բերել Նիկոլ Փաշինյան արհավիրքին: Նիկոլն ընդամենը հայկական իռացիոնալիզմի հետևանքն է: Նրանք, ովքեր Նիկոլին իշխանության են բերել, հաշվարկել են հայկական իռացիոնալիմի արագակործան հետևանքները հայ ժողովրդի համար: Եվ զարմանալի չէ, որ Նիկոլն այդ իռացիոնալիզմն ավելի է խորացնում, նախ, քանի որ ինքն էլ է իռացիոնալ, բացի այդ՝ միայն այդ իռացիոնալիզմը խորացնելով նա կարող է իշխանությունը պահպանել: Նիկոլն էլ, իհարկե, շատ հայերի նման, անբացատրելի սեր է տածում Իրանի հանդեպ: Հայկական իռացիոնալիզմը ցցուն երևաց նաև վերջին ընտրությունների ժամանակ՝ իշխանության մի մասը վերադարձնելով Ռոբերտ Քոչարյանին և պահպանելով Փաշինյանի իշխանությունը: Խնդիրը, իհարկե, Իրանին, Ռուսաստանին կամ այլ պետությանն ատելն ու սիրելը չէ, խնդիրը նաև Քոչարյանին կամ Փաշինյանին սիրելն ու ատելը չէ, այլ հայկական իռացիոնալիզմը հաղթահարելը: Եթե այդ իռացինալիզմը հաղթահարենք, գուցե մեր դժբախտություններն էլ սկսեն պակասել»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
