Քաղաքական ուժերը որևէ ակնկալիք չունեն ՍԴ-ից. «Ժողովուրդ»
![]() 202 Շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի իր վճիռը չորս քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ: Քաղաքական ուժերը որևէ ակնկալիք չունեն ՍԴ-ից ու կարծում են, որ բան չի փոխվի, ինչի համար խորհրդարան անցած ուժերը պլաններ են գծում ԱԺ-ում իրենց աշխատանքների մասով: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ վճռի հրապարակումից հետո իշխանությունը պատրաստվում է արագ կազմակերպել պատգամավորական մանդատների բաշխումը: Ըստ մեր տեղեկությունների՝ ԿԸՀ-ի հետ քննարկվել է մանդատների բախշման հարցը, ու հնարավոր է՝ այն կատարվի հուլիսի 22-23 ընկած ժամանակահատվածում. դեռ վերջնակամ որոշում չկա: Դրանից հետո նոր հայտնի կդառնա, թե երբ է կայանալու ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը. խոսվում է, որ այն լինելու է օգոստոսի 2-ին: Իշխանությունները նպատակ ունեն դրանից հետո արագ կազմել նաև գործադիր մարմինն ու նշանակել կառավարության անդամներին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
