Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հակամարտությունն ավարտվել է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին». Իլհամ Ալիև

«Հակամարտությունն ավարտվել է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին». Իլհամ Ալիև
222
Կիրակի, 18 հուլիսի, 2021 թ., 18:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
«Հակամարտությունն ավարտվել է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին», - բացման խոսքում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
«Մենք քննարկել ենք մեր ծրագրերը, նախաձեռնությունները և մոտեցումները տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում: ԵՄ-ն ունի, և ես համոզված եմ, որ կունենա շատ կարևոր դեր այս հարցում», - շարունակել է ԱԼիևը:
Նա նաև նշել է, որ «Ադրբեջանը Եվրոպայի համար էներգակիրների հուսալի մատակարար է». «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները բացելու նոր հնարավորություններ են ի հայտ եկել», - ասել է Իլհամ Ալիևը՝ նշելով, որ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ այսօր քննարկվել է նաև տարածաշրջանում հետկոնֆլիկտային զարգացման հարցը: