Սպանության փորձ՝ 37-ամյա տղամարդու նկատմամբ. ՔԿ

2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի հրազենային կույր վնասվածք, աջակողմյան հեմոպնևմոթորաքս ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել քաղաքացի։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց դիմած քաղաքացին հանդիսանում է Սարդարապատ գյուղի բնակիչ՝ ծնված 1984թ.:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ քաղաքացու՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները, դեպքի վայրը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում
170Երեկ, 20:48
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին (տեսանյութ)
303Երեկ, 15:19
Պտուղը մահացած է ծնվել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
196Երեկ, 15:12
Խաչփառում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել
24329.10.2026, 20:18
«Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա»․ ԻՀՊԿ
42229.10.2026, 16:01
Երևան - Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել
41829.10.2026, 15:43
Ռուսաստանը հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին․ զոհեր և վիրավորներ կան
43129.10.2026, 15:37
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանում զրահաբաճկոնների համար կարևոր բաղադրիչ արտադրող միակ գործարանին (տեսանյութ)
55429.10.2026, 15:19