«Ռուսաստանը ծանրագույն վիճակում է հայտնվելու». Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք ուղղակի չեք պատկերացնում, թե ինչ կարգի ճակատագրական է լինելու ԱՄՆ զորքերի դուրսբերումը Աֆղանստանից։ Այն դեստաբիլ վիճակն ու հակաթուրքական ուժերի կոալիցիան, որ լինելու է Միջին Ասիայում, պատմական հնարավորություն է մեզ տալու ստեղծելու Քուր-Արաքսյան Հայաստանը։ Ռուսաստանը ծանրագույն վիճակում է հայտնվելու, քանի որ Իրանն արդեն բացահայտ ցույց է տալիս, որ իր սահմանակից երկրում չի հանդուրժելու թուրքական ներկայություն։ Իսկ Թուրքիան աղերսում է ԱՄՆ-ին, որ իրեն տա օդանավակայանի վերահսկումը՝ ընդ որում, նաև, ապահովի ֆինանսով՝ թուրքական զորքերին այնտեղ պահելու համար։ Բայց գուշակեք՝ ԱՄՆ-ն պասլատ է արել բոլորին։
Կարճ ասած՝ էս «նահանջով», իրականում, ԱՄՆ-ն գրոհել է։ ԱՄՆ հիմնական մրցակիցները՝ և՛ Չինաստանը, և՛ Ռուսաստանը ծանրագույն վիճակում են հայտնվել։ Էստեղ շահեկան դիրք է ստանում Հնդկաստանը, որը մեզ համար դրական արդյունք կլինի։ Մեզ ձեռնտու է հակաթուրք ու ԱՄՆ դաշնակից Հնդկաստանի «մետաքսե ճանապարհը», և ոչ թե սոցիալիստ ու մեզ գաղութացնող ՌԴ բարեկամ Չինաստանինը։ Մակրոնի այցից է նաև շատ բան կախված։ Ամենևին մի՛ զարմացեք Երասխի դեպքերից։ Ֆրանսիայի ղեկավարի այցի նախօրեին կամ այդ ժամանակահատվածում կրկին նման մի ռուս-թուրքական ծրագրված պրովոկացիա էլի լինելու է։
Կյանքումս երբեք չէի մտածի, որ թալիբների առաջխաղացումն ինձ այսքան կուրախացնի ու հայերին այսքան ձեռնտու կլինի։ Ա՜յ քեզ աշխարհ»:

«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
8203:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
8202:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
9800:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
10800:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
8600:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
103Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
99Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
87Երեկ, 22:18