«Կառավարությունում իրենց պաշտոնները չեն պահպանի մի քանի պաշտոնյաներ». Նաիրի Հոխիկյան
![]() 323 Չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ., 16:30 Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի որոշումից ու նոր խորհրդարանի ձևավորումից հետո Հայաստանում օգոստոսին կձևավորվի նաև կառավարությունը։ Հիմա արդեն որոշ գերատեսչություններում մի շարք բարձր պաշտոնյաների ցրցամը տրվել է, դեռևս տեղակալների տեսքով։ Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ պարզ է՝ Արմեն Գրիգորյանը նշանակվելու է ԱԳ նախարար, Արշակ Կարապետյանը՝ Պաշտպանության նախարար, Ալեն Սիմոնյանն էլ կլինի ԱԺ նախագահ։ Նախընտրական շրջանում ռեսուրսները լավ օգտագործելուց հետո կառավարությունում, կարծում եմ, իրենց պաշտոնները չեն պահպանի մի քանի պաշտոնյաներ։ Համարյա կասկած չունեմ, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի լինի այդ աթոռին՝ հաշվի առնելով իշխող թիմի ներսում նրա նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքը հատկապես օլիգարխիայի կողմից, քիչ հավանական է նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայությունն ապագա կառավարությունում։ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը պատերազմի ժամանակ Արցախում Նիկոլ Փաշինյանի սպասելիքն արդարացնելու համար փաստացի պարգևատրվել է նախարարի պաշտոնով և դժվար թե շուտով պաշտոնանկ արվի։ Մի քանի խելոք ծառայող ու մի քիչ էլ ժողովրդականություն վայելող մարզպետների կտանեն Երևան՝ տալով այլ պաշտոններ։ Դա կարող է թվալ որպես առաջխաղացում, մինչդեռ իրականում չեզոքացվում է նրանց հնարավոր անկախացումը։ Միջին դասի կադրային ջարդն անխուսափելի է։ Բարի գալուստ 1990-ականներ, երբ իշխանությունն ասում էր՝ պոլի փեդ լինի, միայն ՀՀՇ-ական լինի։ Հետո դա վերցրին հանրապետականները, հիմա ավելի կատարելագործված օգտագործելու են այս մարդիկ՝ իրենց պողպատե խաղալիքներով։ Օգոստոսից մենք մեծ ու դաժան պայքարի ականատես կլինենք խորհրդարանում։ Վստահ եմ, որ «Հայաստան» դաշինքն անցնելու է լայնածավալ քաղաքական հարձակման, իշխանությունը խորհրդարանում կպարտվի՝ օգնության կանչելով գործադիրին։ Այդ ընթացքում, սակայն, մեզ համար ամենից կարևորը պետք է լինեն ոչ թե պաշտոնյաների աթոռները, այլ առաջնագիծը և պետականության արտաքին կայունությունը։ Հիմա մեզ սահմանազատում ու սահմանագծում պետք չէ, բայց բանակի վերազինումն անհետաձգելի պարտավորություն է»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
«Երեքն էլ վախկոտ են». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
14100:12«Շնորհակալություն Թրամփին, որ կույրերի ու խուլերի համար բացահայտում է՝ Նիկոլն ու Ալիևը գործում են միասին». Արա Պողոսյան (տեսանյութ)
141Երեկ, 23:42«Ովքեր ասում են, որ Ղարաբաղի պատերազմի ժամանակ 5000 մարդ է զոհվել, սրիկաներ են». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
228Երեկ, 23:24«Ձեր հայրենիք Ակնան այլևս հայկական չէ. հա՞շտ եք դրա հետ». հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
115Երեկ, 23:00«Միջազգային հերթական փաստաթղթերը, որոնք պայթեցնում են Նիկոլի ստերը». Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 22:36«2014 թ. Աստանայում տեղի ունեցած Նազարբաև-Սարգսյան հայտնի դրվագի հետնաբեմը». Սամվել Ֆարմանյան
155Երեկ, 21:36Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի ձեռքսեղմումը Շարմ Էլ Շեյխում (տեսանյութ)
94Երեկ, 21:00«Վաշինգթոնյան հանդիպմանը կարելի էր հասնել մեր բոլոր գերիների վերադարձին». Արմեն Աշոտյան
122Երեկ, 20:42