«Այս պարագայում խոսել սահմանանշման ու սահմանագծման ինչ-ինչ հրատապ քայլերի մասին՝ ծաղր է». Ն. Դիլբարյան
![]() 638 Շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ., 15:06 Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանի գրառումը. «Հայաստանի սահմաններին ադրբեջանի ռազմական հարձակումները տարբեր զինտեխնիկայի կիրառմամբ դառնում են կայուն օրինաչափություն, որոնք անխուսափելի հանգեցնում են զոհերի, վիրավորների, ՀՀ քաղաքացիների ունեցվածքն ու կյանքն այլևս վտանգված են։ ԱԹՍ-ներ, հրետակոծություն, գնդակոծություն... Այս պարագայում խոսել սահմանանշման ու սահմանագծման ինչ-ինչ հրատապ քայլերի ու քարտեզների մասին ծաղր է, հակառակորդը պետք է դադարեցնի ուժի ցուցադրումը, կատարի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները՝ վերադարձնի գերիներին, ոչ թե նրանց կոչի ահաբեկիչ և ապօրինի դատավարություններով նրանց տասնյակներով դատապարտի 6-20 տարվա ազատազրկումների, հատուցի միջազգային իրավունքի տեսանկյունից պատժելի քայլերի համար, վերադառնա Արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին։ Արտաքին քաղաքականության մեջ տեղաշարժեր են կատարվում, ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի վերջին հարցազրույցի շեշտադրումները, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի գնահատականները տարածաշրջանում Արցախյան պատերազմի օրերին և դրանից հետո Թուրքիայի ունեցած բացասական դերակատարման մասին, Պեսկովի հայտարարությունը ողջունելու ԵՄ պատրաստակամությունը Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելուն, նշանակում են, որ Հայաստանը կարող է շտկել իրավիճակը, դառնալ գործոն, բայց եթե տարբեր ճանապարհներով վերարտադրության հասած ուժը վերջ տա ընդդիմադիրների բիրտ ճնշմանը ուղղորդվող դատավարական գործընթացներով, անտրամաբանական կադրային քաղաքականությանը՝ յուրայինների հիվանդագին փնտրտուքով, նրանք, ովքեր տապալել և տապալում են իրենց աշխատանքը, պետք է աներկբա հեռանան, ոչ թե պաշտոնից պաաշտոն տեղափոխվեն, անփոխարինելիներ չկան, կա միայն քաղաքական մտքի, հայրենասիրության, պետականամետության և պատասխանատվության վտանգավոր պակաս»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Բերման ենթարկվածները/ձերբակալվածները դաժանաբար ծեծված են». Վարազդատ Հարությունյան
9502:06
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանը տեղյակ է եղել «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին»
310Երեկ, 23:36
Կամիր խաչը հերքում է «Հայկական ժամանակ»-ի լուրը, թե Լաչինի միջանցքը բացվել է
331Երեկ, 23:06
Բերետավորները քաշքշելով բաժին են տարել քաղաքագետ Արա Պողոսյանին և 2 պատերազմների մասնակից Արման Պողոսյանին
263Երեկ, 22:30
Լաչինի միջանցքով 10 մեքենա է մտել ԼՂ
556Երեկ, 22:24
Ադրբեջանական ընդդիմադիր կայքը հայտնում է ինքնությունը պարզված 80 զոհի մասին
272Երեկ, 22:18
Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացուն ձերբակալեցին
264Երեկ, 21:36
Սև բերետավորները ծեծելով բերման են ենթարկում ցուցարարներին (լուսանկար, տեսանյութ)
264Երեկ, 21:30
