Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Եթե նպատակը համացանցից հայհոյանքը քչացնելն է՝ չի ստացվելու»․ փաստաբան

«Եթե նպատակը համացանցից հայհոյանքը քչացնելն է՝ չի ստացվելու»․ փաստաբան
330
Շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ., 02:12

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսպիսով անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը քրեականացվեց:
1. Եթե նպատակը համացանցից հայհոյանքը քչացնելն է, ապա ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ, քանի որ հայկական համացանցի օգտատերերի մեծ մասը Հայաստանում չեն և այս օրենքը ըստ էության նրանց նկատմամբ չի տարածվելու։
2. Զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը 2010-ին բխում էր ԵԽ մի շարք հանձնարարականներից և ՄԻԵԴ մի շարք որոշումներից((1577(2007) բանաձև, Rec (2003) 13 հանձնարարական, (74) 26 բանաձև և այլն։
3. Հայհոյանքը մեծապես տարածում են կեղծ օգտատերերը, որի դեմ պայքարը նման լեգիստրատուրայի պայմաններում ԱՆՀՆԱՐ Է:
Եվ ուրեմն ինչ նպատակ է հետապնդում այս կարգավորումը.
Հայհոյանքը որոշակիություն չունեցող և շատ դժվար չափվող «կատեգորիա» է։ Այս կարգավորումների պարագայում մեղմ ասած բարդ է ասել, թե երբ է արտահայտությունը վիրավորանքից վերածվում ծանր վիրավորանքի։
Եվ, բնականաբար, համապատասխան մարմինները ստանալով քաղաքական պատվեր, ցանկացած ընդդիմախոսի դեմ կհարուցեն քրեական գործեր, փորձելով լռեցնել վերջիններիս։
Օրենքն ակնհայտ հակաԻՐԱՎԱԿԱՆ է, և օր առաջ պետք է չեղարկվի»: