«Հրաժարվում են նոր աշխատանքային պայմանագիր կնքել ինձ հետ». Արտակ Զաքարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը. «Մի քանի օր առաջ ինձ փոխանցեցին, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան այլևս չի ցանկանում «համագործակցել»։ Այսինքն՝ հրաժարվում են նոր աշխատանքային պայմանագիր կնքել ինձ հետ, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՊԿԱ-ում դասախոսել եմ 2003-ից։
Պարզ է, որ դա բուհի որոշումը չէ, այլ, այսպես կոչված, վարչապետի աշխատակազմի, որի ենթակայության տակ է գործում ՀՀ ՊԿԱ-ն։
Սրանց վախերը սարսափի են վերածվում։ Սարսափում են նաև լսարաններում ընդդիմադիր հայացքներով դասախոսներից։
Սրանց ես չեմ մեղադրում, աշխատանքային պայմանագիրը խզելու համար։ Որովհետև, երկիրը հանձնած կապիտուլյանտ հայրենադավներին մեղադրել մանր խնդիրների մեջ, իմաստ չունի։ Նույնն է, թե սերիական մարդասպանին մեղադրես անէական ստախոսության մեջ։
Չե՞ն ցանկանում, որ շարունակեմ դասախոսել, ինչպես ժողովուրդն է ասում, ջհանդամին ցանկանան։
Աստված իրենց հետ։ Միևնույն է, պատժվելու են Հայրենիքը և պետական կառավարման համակարգը միտումնավոր կործանելու համար»։

«Ոչ բոլորին է պետք թույլ տալ մոտենալ Սուրբ հաղորդությանը». Սամվել դպիր Գրիգորյան
2314:42
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հրաժարվել էր պաշտպանել իրեն դիմած ՀՀ քաղաքացու իրավունքները». Կարեն Հեքիմյան
6714:12
«Նիկոլ Փաշինյանը մաֆիան հանել է իմ դեմ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7113:54
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 220 հազարի (տեսանյութ)
9013:29
«Այս ամենը միլիոնավոր դրամներ քամուն տալու ու տասնյակ աշխատակիցների անհիմն տանջելու մասին է». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
7113:12
«Իմ կյանքում կուտակվում են ընկերները՝ ինձ ուժ տվող մարդիկ. ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին». Արմեն Աշոտյան
8412:30
Իտալիայում ցուցարարների հետ բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 60 ոստիկան
12311:28
«Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը». #NYT
13710:42