«Զինվորը հանրաքվեին «ոչ» քվեարկելու համար բարձրացել է դիրքեր՝ արյունլվա երեսով. դա Ձեր հրամա՞նն է եղել». Վահագն Ալեքսանյան
![]() 943 Չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ., 13:52 ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում հարց ուղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին. «Պարոն Օհանյան, ես պատիվ եմ ունեցել ծառայել Զինված ուժերում՝ 2014-16թթ: Էդ ժամանակաշրջանը, ինչպես գիտեք, համընկնում էր 2015-ի սահմանադրական հանրաքվեի հետ: Ձեր գործընկերները, Ձեր դաշինքի ներկայացուցիչները պարբերաբար Սյունիքում քվեների բաշխվածությունը փորձում են բացատրել բանակի քվեարկությամբ: Ինձ համար դա շատ հետաքրքիր էր լսելը, որովհետև ես անձամբ իմ զորամասում ականտես եմ եղել նրան, թե ինչպես էր զորամասում մի բարձրաստիճան սպա կանգնած քվեախցիկի հետևում, նայում բոլոր զինվորների քվեարկությունը: Ես ականտես եմ եղել, թե ինչպես էր Ձեր նախարարության օրոք, սահմանադրական հանրաքվեի ժամանակ, սահմանից իջեցված հերթափոխը, նրանց զինվորներից մեկը, հանրաքվեին «ոչ» քվեարկելու համար ետ բարձրացել դիրքեր՝ արդեն արյունլվա երեսով: Ինձ հիմա հետաքրքիր է՝ Դուք անձա՞մբ եք իջեցրել այդ հրամանը՝ նման կերպ պատժել զինվորներին ձեր քաղաքական թիմին հակառակ քվեարկության համար, թե՞ Դուք եղել եք անտեղյակության մեջ»: Արձագանքելով պատգամավորին՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ իր կողմից նման ցուցում չի եղել. «Չեմ ասում, որ սխալներ չեն եղել, կարող է սխալներ լինեն տարբեր զորամասերում, բայց այն, որ ասում եք՝ Ձեր ցուցո՞ւմն է եղել, իհարկե, նման ցուցում չի եղել, այն էլ, ասենք, անհատ զինվորի նկատմամբ: Յուրաքանչյուր գերատեսչությունում, գերատեսչության ղեկավարը չի կարող պատասխանատու լինել իրենից շատ ցածր աստիճանների գործիչների համար, եթե անմիջապես իր հետ չի աշխատել»,- ասաց Օհանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
