«Ամենայն հավանականությամբ, Մակրոնն անգամ բառ չի ասել դեմարկացիա-դելիմիտացիայի մասին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենայն հավանականությամբ, Երևանի ռեժիմը՝ պարագլխի հրահանգով, դարձյալ ստում է:
Ամենայն հավանականությամբ, նախագահ Մակրոնն անգամ բառ չի ասել դեմարկացիա-դելիմիտացիայի անհրաժեշտության մասին, մինչդեռ դավաճանների ռեժիմը հայտարարություն է տարածել այդ մասին:
Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունն այդ մասին բառ անգամ չի ասում, մինչդեռ որպես անկյունաքարային թեմա՝ դժվար թե մամուլի հաղորդագրությունում շրջանցվեր դա, եթե Մակրոնը բան ասած լիներ այդ մասին:
Նամանավանդ, որ Մակրոնը խոսել է «բանակցություններով սահմանային լարումը թուլացնելու» մասին և ո՛չ դեմարկացիա-դելիմիտացիայով:
Հիմա էլ ստացվում է, որ Ֆրանսիային Հայաստանում վարկաբեկելու և միաժամանակ ցույց տալու համար, թե իբրև թե, անգամ Հայաստանի բնական դաշնակիցներն են ցանկանում, որ Հայաստանը գնա ինքնասպանական այդ ուղով՝ չարտահայտված մտքեր են վերագրում Ֆրանսիայի ղեկավարին:
Միջազգային պրակտիկայում կեղծ մամուլի հաղորդագրություններն այլ պետությունների ղեկավարների հետ շփումների բովանդակության մասին նորություն չեն: Դրանից նախկինում ինտենսիվորեն օգտվել է հատկապես Ալիևը: Հիմա ավագ եղբորից կեղծաբանության այդ ջահը ստանձնում է Հայաստանում իշխող նրա կրտսեր եղբայրը»:

«Արցախի դավաճանների գործած մեղքի դրոշմակնիքը փոխանցվելու է սերնդեսերունդ»․ Ռուբեն Մելիքյան
3216:36
«Պարտվեցինք նաև դավաճանությա՛ն արդյունքում»․ Վահե Լոռենց
3916:24
«Չափազանց վտանգավոր է կարծել, թե ադրբեջանական ախորժակը հագեցել է»․ Վիտալի Մանգասարյան
3416:00
«Սեպտեմբերի 19-ինը պետք է հռչակվի համահայկական ազգային ամոթի օր»․ Արմեն Հովասափյան
5415:42
Թագուհի Ղազարյանը՝ «ԲՀԿ-ն տրանսգենդեր դաշինք է» արտահայտության վերաբերյալ (տեսանյութ)
6315:18
«Ոչ մեկն իրավունք չունի մեղադրելու արցախահայությանը»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
6614:48
««Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք սպառնալիքների առջև»․ Վարուժան Գեղամյան
6714:36
«Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնելու ենք արցախահայության իրավունքների հարցը»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
7014:24