«Սեպտեմբերի 19-ինը պետք է հռչակվի համահայկական ազգային ամոթի օր»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ կարծիքով 2023 թվականից հետո՝ սեպտեմբերի 19-ինը պետք է հռչակվի համահայկական ազգային ամոթի օր․ մտածում եմ՝ երևի նույն զգացումներն են ունեցել 428 թվականի հայերը, երբ աշխարհաքաղաքական բևեռները կործանեցին Արշակունիների արքայատոհմը։ Ավելի ուշ թերևս նույն ապրումներն մեջ էին 1045 թվականին Անիում ապրողներն կամ Սիս քաղաքի բնակչությունը՝ 1375 թվականին։
Եթե առաջին երկու դեպքում տեղի ունեցածը բացի աշխարհաքաղաքական առևտուր ու կայսերական շահերի վերաբաշխումների հետևանք, որոշ առումով պետության ղեկավարի անողնաշարության արդյունք էր, ապա վերջինը՝ Արևմուտյան տեխնոլոգիաների փայլուն կիրառում, երբ ամեն ինչ գծած դասավորվեց այնպես, որ պետության գոյություն ունենալն ուղղակի անհաներին էր։
Ինչ վերաբերվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, և առհասարակ Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր:
Ի դեպ՝ նախորդ երեք դեպքերում հայոց պետականության կործանումը տեղի ունեցավ արտաքին ուժերի ճնշման, աշխարհաքաղաքական վերադասավորումների և ներքին թուլությունների համադրությամբ, իսկ 2023-ին այդ ամենին ավելացավ ամենակարևորը՝ հայկական պետության ոչ բարով ղեկավարություն կոչված ռեժիմը գիտակցված քաղաքական ընտրություն կատարեց»։

«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
5202:06
«Սի Ծինփինը, Պուտինը և Թրամփը ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու պատրաստակամության մասին»․ Գարիկ Քեռյան
6501:24
«Առաջիկայում կտեսնեք բաներ, որ երբեք չեք տեսել, մեր պետությունն էլ չի տեսել, և դա նույնիսկ զարմանալի կթվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
89Երեկ, 23:36
«Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո’չ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
91Երեկ, 23:18
«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
93Երեկ, 22:54
«Ասացիք՝ առաջարկ կանեք, 5 օր հետո զարթնեցինք, Ալֆա ջոկատի հատուկջոկատայինները մեր տներում էին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
93Երեկ, 22:48
«Տեսնելով այսօրվա նոպաները՝ հարց առաջացավ՝ եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել»․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
73Երեկ, 22:18
«Ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ռադս կքաշեմ, կգնամ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
91Երեկ, 21:31