Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 23-ի

Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 23-ի
937
Ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ., 12:06

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, մոտ 300 հազար մարդ տարհանվել է, հաղորդում է India Today-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր հորդառատ անձրևների հետևանքով 14 մահացածի մասին:

Ինչպես նշում են տեղի իշխանությունները, չնայած տեղումների քանակի նվազմանը, իրավիճակը մնում է օրհասական: