Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Թուրքիայում 200 անտառային հրդեհ է մարվել

Թուրքիայում 200 անտառային հրդեհ է մարվել
1046
Ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ., 16:06

Թուրքիայում վերջին օրերին շուրջ 200 անտառային հրդեհ է մարվել կամ հսկողության տակ վերցվել, երկրի 5 նահանգում ակտիվ է 12 հրդեհ, հայտնել է հանրապետության անտառային տնտեսության վարչությունը:

«Հուլիսի 28-ից օգոստոսի 6-ը հսկողության տակ է վերցվել 196 անտառային հրդեհ։ 7 հրդեհ շարունակվում է Մուղլա նահանգում, 2-ը՝ Անթալիայում, մեկական՝ Այդինում, Ըսփարթայում, Դենիզլիում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8–ի, տուժածներինը՝ 864-ի: