Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Հունաստանում հրկիզումներ իրականացնելու համար ձերբակալել են ավելի քան 10 մարդու

Հունաստանում հրկիզումներ իրականացնելու համար ձերբակալել են ավելի քան 10 մարդու
856
Երկուշաբթի, 09 օգոստոսի, 2021 թ., 22:30

Հունաստանի հրշեջ ծառայության քննիչները 3 օրում ձերբակալել են ավելի քան 10 մարդու, ովքեր կասկածվում են ինչպես միտումնավոր, այնպես էլ անզգուշաբար հրկիզումներ կատարելու համար: Մասնավորապես, հրկիզողներ են ձերբակալվել Պիրեյում, Աթենքի կենտրոնում, Կալամատայում, որտեղ այժմ մոլեգնում են անտառային հրդեհները:

Հավելենք, որ Հունաստանում գրանցվել է վերջին 40 տարում ամենաշոգ ամառը: Օգոստոսի 3-ին օդի ջերմաստիճանը հասել է 7 աստիճան Ցելսիուսի: Արդեն մի շաբաթ է՝ երկիրը պայքարում է ուժգին անտառային հրդեհների դեմ: Առավել ուժգին հրդեհներ են արձանագրվել մայրաքաղաքային Ատտիկա շրջանում և Էվբեում, որտեղից 1000-ից ավելի մարդու տարհանել են շոգենավերով: Երկրում մինչև օգոստոսի 13-ն արգելված է այցելել անտառներ, ազգային պարկեր: