Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Իտալիայում անտառային հրդեհների հետևանքով 5 մարդ է մահացել

Իտալիայում անտառային հրդեհների հետևանքով 5 մարդ է մահացել
864
Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 14:06

Իտալիայի հարավում մոլեգնող ուժեղ անտառային հրդեհների զոհ է դարձել 5 մարդ, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Մահացածների ցուցակում վերջինը 77-ամյա թոշակառու Մարիո Ձավալյոն է, ում մոխրացած մարմինը հայտնաբերվել է Կալաբրիայի Գրոտերիա քաղաքի մերձակայքում: Ըստ ամենայնի՝ տղամարդը փորձել է մարել իր տանը մոտեցած կրակը։

Առավել լուրջ դրություն ստեղծվել է Կալաբրիայի հարավային շրջանում։ Տեղի գործադիր իշխանությունները դիմել են Հռոմին՝ այնտեղ արտակարգ դրություն մտցնելու խնդրանքով:

Հիշեցնենք՝ Իտալիայի հարավում հրդեհները բռնկվել են անոմալ շոգի պատճառով: