Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Հեղեղումներ Թուրքիայում. կա առնվազն 11 զոհ

Հեղեղումներ Թուրքիայում. կա առնվազն 11 զոհ
916
Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 20:00

Առնվազն 11 մարդ է մահացել Թուրքիայի հյուսիսը պատուհասած հեղեղումների պատճառով: Բոլորն էլ զոհվել են Կաստամոնու նահանգում: Բարտին նահանգում կա անհետ կորած:

Ավելի վաղ բնակչության տարհանում է իրականացվել Կաստամոնու նահանգում: Շուրջ 300 բնակավայր հոսանքազրկված է, որոշ հատվածներում խափանումներով է աշխատում բջջային կապը:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ից Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները: