Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Թալիբները հայտնել են, որ գրավել են Աֆղանստանի խոշորագույն նահանգներից մեկը

Թալիբները հայտնել են, որ գրավել են Աֆղանստանի խոշորագույն նահանգներից մեկը
1035
Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 21:36

«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչ Քարի Յուսուֆ Ամադին Twitter-ի միջոցով հայտնել է, որ գրոհայինները գրավել են Աֆղանստանի խոշորագույն նահանգներից մեկը՝ Գերատը: Նահանգի կարևոր շինությունները, այդ թվում՝ ոստիկանության շտաբը, անցել են թալիբների վերահսկողության տակ, իսկ իշխանական ուժերը «զենքը վայր են դրել»:

Թալիբները նաև հայտարարել են, որ ազատել են Գերատի բոլոր բանտարկյալներին:

Ինչպես հաղորդում է France-Presse-ը, կանոնավոր զորքն ստիպված է եղել նահանջել՝ ավերածություններից խուսափելու համար:

Հավելեք, որ վերջին ամիսներին Աֆղանստանում սրացել է իշխանական ուժերի ու թալիբների միջև հակամարտությունը: Դա տեղի է ունենում երկրից ամերիկյան զորքերի դուրս բերմանը զուգահեռ:

Գրոհայիններն արդեն վերահսկողություն են սահմանել զգալի տարածքների վրա ու հարձակումներ են սկսել խոշոր քաղաքների ուղղությամբ: Նրանք վստահեցնում են, որ նախորդ շաբաթվա վերջից մինչ օրս գրավել են երկրի 34 նահանգներից 10-ի ադմինիստրատիվ կենտրոնները: Իշխանություններն էլ իրենց հերթին հայտարարում են, թե վերադարձրել են մի քանի քաղաքների նկատմամբ վերահսկողությունը: Կողմերի միջև հակամարտությունը շարունակվում է: