Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Թբիլիսիում ժայռի մի մասը փլուզվել է. մոտակա շենքի բնակիչները տարհանվել են

Թբիլիսիում ժայռի մի մասը փլուզվել է. մոտակա շենքի բնակիչները տարհանվել են
1061
Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 13:12

Ուրբաթ գիշերը Թբիլիսիի հյուսիսում ժայռի մի մասը փլուզվել է, մոտակա 10-հարկանի շենքի բնակիչները տարհանվել են՝ սողանքի կրկնման սպառնալիքի պատճառով, հաղորդում է Sputnik Грузия-ն:
«Անցած գիշեր Թբիլիսիի Սաբուրթալո շրջանում փլուզվել է ժայռի մի մասը։ Հարակից տարածքում գտնվող 10-հարկանի շենքի բնակիչներին տարհանել են, նրանք գիշերել են հյուրանոցում»,- ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի՝ մասնագետները կուսումնասիրեն Լորտքիպանիձե փողոցում գտնվող ժայռը, որից հետո կսկսվեն ամրացման աշխատանքները: Ժայռի փլուզումը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների պատճառով, այժմ դրանք ամբողջությամբ դադարեցվել են։