Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 38-ի

Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 38-ի
1307
Շաբաթ, 14 օգոստոսի, 2021 թ., 10:42

Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Կաստամոնու և Սինոպ նահանգներում տեղատարափ հեղեղումների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան:

«Կաստամոնուում սելավների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է 32 մարդ, իսկ Սինոպում ՝ վեց մարդ», - գրել է նա:
Նախարարը հավելել է, որ աղետից տուժել է 284 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհի մասին։