Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Հնդկաստանում սողանքի հետևանքով 19 մարդ է մահացել

Հնդկաստանում սողանքի հետևանքով 19 մարդ է մահացել
990
Շաբաթ, 14 օգոստոսի, 2021 թ., 11:42

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Խիմաչալ Պրադեշ նահանգում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մեկ այլ աղբյուրի:

Ավելի վաղ հաղորդվել է 15 զոհի մասին։

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի, ավտոճանապարհին, ինչի հետևանքով սողանքի տակ մարդատար մեքենաներ, ավտոբուս և բեռնատար էր մնացել։ Իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսում 40 ուղևոր է եղել:
Հնդկաստանում սկսվել է մուսսոնային անձրևների շրջանը, որը հանգեցնում է սողանքների: