Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արդյոք այս ամենի համար միայն իշխանությունն իր վարչապետի գլխավորությա՞մբ է պատասխանատու»․ Ավետիք Իշխանյան

«Արդյոք այս ամենի համար միայն իշխանությունն իր վարչապետի գլխավորությա՞մբ է պատասխանատու»․ Ավետիք Իշխանյան
292
Հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ., 20:24

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կարդացի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարությունը կառավարության ծրագրի վերաբերյալ։ Հայտարարության որոշ դրույթների հետ կարելի է համաձայնվել, որոշ դրույթներ վիճելի են, բայց եզրափակիչ մասն ինձ համար անընդունելի է․ «Արձանագրում ենք՝ Սյունիքում միջպետական ճանապարհի այսօրվա հերթական խայտառակ վիճակի, ԱԺ-ում տեղի ունեցած լկտի, քրեորեն հետապնդելի արարքի և հնարավոր աղետների ամբողջ պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։
Արդյոք, այս ամենի համար միայն իշխանությունն իր վարչապետի գլխավորությա՞մբ է պատասխանատու։ Արդյո՞ք, ինչպես հաճախ ՀՀ ՊՆ-ն է հայտարարում, Հայաստանի տարածք ներխուժելու համար Ադրբեջանն է պատասխանատու։
Ընդունում եմ, որ ՀԻՄՆԱԿԱՆ պատասխանատում վարչապետն է, իր մանկուրտներով։ Մանկուրտների թվում են՝ ՔՊ պատգամավորները, նախարարները, ուժային և դատաիրավական ողջ համակարգը, իշխանությանը սատարող քաղաքական, հասարակական գործիչները։ Բայց, արդյոք միայն նրա՞նք։ Իսկ միթե՞ մենք բոլորս պատասխանատու չենք այս ամենի համար, նկատի ունեմ ընդդիմությանը, որը վճռականություն չցուցաբերեց և չհեռացրեց իշխանությանը կապիտուլյացիայից հետո, ժողովրդի այն հատվածին, որը ստրուկի պես ընտրեց պարտությունը, մյուս՝ անտարբեր հատվածին, որը թքած ունի ամեն ինչի վրա և շարունակում է իր առօրյա, ժամանցային կյանքը։
Այո՛, եկեք ընդունենք, որ բոլորս ենք մեղավոր և պատասխանատու, որ այս կամ այն չափով հանդուրժում ենք այս իշխանությանը և հայրենիքի կորուստը։
Հ․Գ․ Ինքս էլ եմ պատասխանատու, որ անզորությունից չգիտեմ ինչ անել»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան