«Պետական համակարգը վնասված է թե՛ գանգուղեղից, թե՛ ողնաշարից». Հայկ Դեմոյան
![]() 725 Հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ., 17:12 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական ու համազգային խորագույն ճգնաժամը հաղթահարելու միակ ու անփոխարինելի միջոցը տակավին շարունակում է մնալ Ազգային համերաշխության կառավարության կազմումը։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունն իր 30-ամյակը կդիմավորի խոցելիության ու կազմալուծման աննախադեպ մի կարգավիճակով։ Ազգային ժողովում շշակռիվը այս մահացու ու վտանգավոր ճգնաժամի հետագա խորացման լոկ նախերգանքն է․․․ Հայրենիքում ու Սփյուռքում կան անհատներ, որոնք կկարողանան ստանձնել պատմական կարևոր այդ հանձնառությունը և ի վիճակի կլինեն հայությանը դուրս բերել այս ահագնացող ու վտանգավոր իրավիճակից։ Անհերքելի է, որ ներկա իշխանությունները բոլոր առումներով տապալել են պետական կառավարման իրենց հանձնառությունը, որի բացասական ու քայքայիչ հետևանքները, որևէ լեգիտիմացման հիմք չի տալիս իրենց հետագա կառավարման համար, լինի դա շինծու-մանիպուլյատիվ հեղափոխության, կամ համաժողովրդական ընտրություններում ձայների մեծամասնություն հավաքելու եղանակով։ Պետական համակարգը վնասված է թե՛ գանգուղեղից, թե՛ ողնաշարից։ Սա պետք է հասկանան ներկա կառավարիչներին հավաքագրած և նրանց ուղղորդող ուժերը, լրջորեն գիտակցելով ճակատագրական զարգացումների անդառնալիության անխուսափելիությունը։ Յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր շաբաթվա կորուստն էլ ավելի դժվար է դարձնելու պետության առողջացման հավանականությունը։ Իսկ սա մեր ապագայի հարցն է, որը մնում է մշուշապատ վիճակում։ Հավասարապես քննադատության են արժանի բոլոր նրանք, ովքեր տապալել են պետականության կայացման ու հզորացման գործընթացը։ Հայաստանը Հանրապետությունը ներկայումս կարելի է բնորոշել որպես վտանգված և կազմալուծված պետականություն, իսկ դրա համար անխուսափելիորեն պետք է լինեն պատժվողներ։ Այլապես ապագան մեզ համար հնչելու է լոկ որպես դատարկ հասկացություն․․․ Եկեք ազգովի գիտակցենք, որ գտնվում ենք մեր պատմության վճռորոշ ու օրհասական ժամանակափուլում, որը պահանջում է անհապաղ գործել ու վերականգնել հավատքը հայկական պետականության հանդեպ․․․»: Աղբյուրը` Հայկ Դեմոյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
