«Միգուցե ավելի կարևոր զբաղվածություն է ունեցել». ՔՊ պատգամավորը՝ Փաշինյանի Արցախ չմեկնելու մասին. «Հրապարակ»
![]() 275 Ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը եռօրյա արձակուրդի պատրվակով չայցելեց Արցախ՝ հոբելյանական 30-ամյակին․ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն արդարացրեց վարչապետին․ «Միգուցե Նիկոլ Փաշինյանը վատ է զգացել, միգուցե Նիկոլ Փաշինյանն ավելի կարևոր զբաղվածություն է ունեցել, դա այդպես դրոշակ մի դարձրեք ու ասեք՝ Փաշինյանը դրա համար չի գնացել»։ Եվ հորդորեց չմոռանալ, որ խորհրդարանական կառավարման երկրներում օրենսդիր մարմինն է բարձրագույն իշխանությունը, իսկ ՀՀ-ից խորհրդարանական պատվիրակություն է մեկնել՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ։ Երբ ուղղեցինք, որ ոչ թե նախագահի, այլ փոխնախագահի, նա փորձեց համոզել․ «Ես լուսանկարներով Ալեն Սիմոնյանին տեսել եմ այնտեղ նստած»։ Ոչ, Ռուբեն Ռուբինյանն է պատվիրակությունը ղեկավարել։ «Խորհրդարանական պատվիրակությունն արդեն իսկ բարձրագույն իշխանություն է»,- ասաց պատգամավորը»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
