Վանա լիճը վտանգված է. ջրերն ափերից հետ են քաշվել ավելի քան 1կմ

Վանա լճում ջրի մակարդակն աննախադեպ կերպով իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։
Վանա լճի՝ հատկապես որոշ ծանծաղ ափեր չորացել և անապատացել են։ Ջրի նահանջի հետևանքով ցամաքում են հայտնվել նախկինում լճի տակ եղած շրջաններ ու միկրոբիոլոգիական շերտեր։
Մասնավորապես Էրջիշ շրջանի Չելեբիբաղ բնակավայրի տարածքում, որտեղ լճի ափերը ծանծաղ էին, ջուրը նախկին լճափից հետ է քաշվել շուրջ 1կմ։ Իսկ ջրի մակարդակի անկումն այդ տարածքում հասել է 3 մետրի։
Թուրք մասնագետների պնդմամբ՝ տարվա տարբեր եղանակներին գոլորշիացմամբ ու տեղումներով պայմանավորված լճի մակարդակի տատանումները սովորաբար չէին անցնում մեկուկես մետրից։ Բայց ներկայումս Վանա լճից ջրերի գոլորշիացման մակարդակը եռակի գերազանցում է տեղումների ու ձնհալի արդյունքում լիճ լցվող ջրերի ծավալը։
Մասնագետի խոսքով՝ իր պատմության ընթացքում Վանա լիճն ունեցել է այնպիսի ժամանակներ, երբ ջրի մակարդակն այսօրվա նշաձողից 150մ ավելի բարձր է եղել։ Իսկ այսօր անգամ 80-ամյա տարեց բնակիչները հավաստում են, որ լճի մակարդակը երբեք այսքան ցածր չի եղել, գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Ափամերձ գոտու 75-ամյա բնակիչ Սեյիթհան Սոյլեմեզը պատմել է, որ 20 տարի առաջ տուն է գնել անմիջապես լճափին, բայց ժամանակի ընթացքում ջուրն այնքան է պակասել, որ տունն ափից ավելի քան մեկ կիլոմետր հեռու է մնացել։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
158020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97016.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107314.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137907.10.2026, 01:06