«Միացյալ Նահանգների թուլացումը բացել է հավակնություններ ունեցող երկրների ախորժակը». Ս. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհը նոր դարաշրջան է մտնում, դա նոր գաղութուրարության շրջանն է:
19-րդ դարը մեծ պետությունների գաղութների համար պայքար էր իրենից ներկայացնում: Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական նպատակը հենց գաղութների համար մրցակցությունն էր, երբ միավորված Գերմանիան սկսեց հայտ ներկայացնել գաղութների վերաձևման համար:
Գաղութների հիմնական նպատակը տնտեսությունն էր՝ հումքի տիրապետում և սեփական ապրանքների իրացում:
1941-ին ԱՄՆ-ն ու Բրիտանիան կնքում են Ատլանտյան Խարտիան, որի իմաստն ազատ առևտրաշրջանառության սկզբունքն էր, կոմունիկացիաների վերահսկողությունը, առանց տեղի ժողովուրդների կարծիքը հայտնելու նրանց տարածքները գաղութացումից հրաժարումը և ՄԱԿ-ի ստեղծումը: Դրան միացան տասնյակ երկրներ, այդ թվում նաև Սովետական Միությունը: Ատլանտյան Խարտիան պատերազմից հետո ստեղծվելիք նոր աշխարհակարգի թեզիսներն էին:
Հիմա աշխարհը նորից փոխվում է, Միացյալ Նահանգների թուլացումը բացել է հավակնություններ ունեցող երկրների ախորժակը և, ըստ էության, նոր գաղութարարության շրջան ենք մուտք գործում, որի իմաստը նորից հումքի վերահսկողությունը, լոգիստիկայի վերահսկողությունը, սեփական ապրանքների պրոտեկցիայով վաճառքը և աշխարքաղաքական հեգեմոնիան է:
Պրոցեսները պետք է փորձել ճիշտ հասկանալ՝ ճիշտ կողմնորոշվելու համար»:

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
10301:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
10100:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
114Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
133Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
110Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
321Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
101Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
198Երեկ, 17:24