Մահափորձ՝ Ուկրաինայի նախագահի օգնականի դեմ. Զելենսկին «հզոր հակահարված» է խոստացել
1236 Չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ., 16:36 Կիևի մերձակայքում անհայտ անձինք կրակ են բացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին օգնական՝ Սերգեյ Շեֆիրի մեքենայի վրա: Արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վարորդը, ով ծայրահեղ վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Շեֆիրը չի տուժել: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ազգային ոստիկանության մամլո-ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ մոտ ժամը 10-ին: Նշվում է, որ մեքենայի ուղղությամբ արձակվել է 10 փամփուշտ: Երկրի ՆԳՆ հետաքննություն է սկսել՝ հանցագործներին հայտնաբերելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Ուկրաինայի նախագահ Զելենսկին, խոստացել է «հզոր հակահարված» հասցնել: «Սա մահափորձ է համարվում: Թե ով է կանգնած այս ամենի հետևում և ինչ ուժեր են՝ ներքին թե արտաքին՝ դեռ չգիտեմ: Նրանց ուժեր չեմ համարում, քանի որ անտառից՝ ընկերոջս մեքենային կրակելու միջոցով ինձ «բարև» ուղարկելը՝ թուլություն է: Իսկ ահա պատասխանն ուժեղ է լինելու»- ասել է Զելենսկին: Շեֆիրը՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ընկերն է: Հայտնի է, որ նա է զբաղվում Ուկրաինայի նախագահի ամենօրյա օրակարգով: |
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
159Երեկ, 23:0636 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
194Երեկ, 18:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
256Երեկ, 16:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
177Երեկ, 14:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
143Երեկ, 13:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
322Երեկ, 12:00Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
329Երեկ, 10:36Ստավրոպոլում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել (տեսանյութ)
298Երեկ, 09:54