«ԵԽԽՎ-ում ունեցել ենք դրական արդյունքներ». Նազելի Բաղդասարյան
![]() 297 Շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ., 19:40 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի գրառումը․ «Ամփոփելով ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը՝ կարող ենք արձանագրել, որ ունեցել ենք դրական արդյունքներ: Նախևառաջ, Հայաստանի համապետական ընտրությունների զեկույցն ընդգծում է Հայաստանում ժողովրդավարությանն ուղղված գործընթացների ամրապնդումը: Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցն էր, որը հետևողական աշխատանքի և ջանքերի շնորհիվ ստացավ ԵԽԽՎ պատվիրակների ձայների մեծամասնությունը: Սա նաև նախորդ գումարման ԱԺ ԵԽԽՎ-ի պատվիրակության անդամների ակտիվ գործունեության արդյունքն էր: Որպես հայաստանյան պատվիրակության մշտական նոր անդամ՝ կարող եմ փաստել, որ միջազգային կառույցներում շարունակական աշխատանք է պահանջվում։ Հատկապես ստեղծված իրավիճակում խորհրդարանական դիվանագիտությունը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում: Տեղեկացնեմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդգրկված եմ երկու հանձնաժողովում՝ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների», ինչպես նաև «Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում»: Աղբյուրը` Նազելի Բաղդասարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
