Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մարզերում փառատոնների անցկացումը նպատակ ունի ապակենտրոնացնելու զբոսաշրջությունը». Վահան Քերոբյան

«Մարզերում փառատոնների անցկացումը նպատակ ունի ապակենտրոնացնելու զբոսաշրջությունը». Վահան Քերոբյան
315
Կիրակի, 03 հոկտեմբերի, 2021 թ., 13:42

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառումը. «Մարզերում և գյուղական համայնքներում փառատոնների անցկացումը նպատակ ունի ապակենտրոնացնելու զբոսաշրջությունը մայրաքաղաքից և պահպանելու մեր գեղեցիկ ավանդույթները՝ միաժամանակ նպաստելով համայնքների տնտեսական համաչափ զարգացմանն ու դրանցում կյանքի ակտիվացմանը։
Հոկտեմբերի 2-ին մասնակցել եմ Արենի գինու փառատոնին, որը, բացի այն, որ նպաստում է գինու զբոսաշրջության զարգացմանը, նաեւ ստեղծում է հիանալի հարթակ Արենի գյուղի, հարակից գյուղական համայնքների բնակիչների եւ արտադրական գինեգործների համար ներկայացնելու իրենց գինիները եւ ազգային կերակրատեսակները»:

Աղբյուրը`   Վահան Քերոբյան