Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այսօրվա ակցիայից առաջ մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից». ՀՅԴ ուսանողական միություն

«Այսօրվա ակցիայից առաջ մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից». ՀՅԴ ուսանողական միություն
334
Հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ., 13:30

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հաղորդագրություն է տարածել. «Այսօր՝ 15։00-ին Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև մեր կողմից նախատեսված ակցիայի հարցով մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից՝ պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։
Մենք դատապարտում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։
Ժամը 15։00-ին կհանդիպենք Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև»: