«Հնդկաստանի ԱԳՆ-ի սպասվող այցը Հայաստան բազմաշերտ գեոքաղաքական շերտեր է պարունակում». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի սպասվող այցը Հայաստան իր մեջ բազմաշերտ գեոքաղաքական շերտեր է պարունակում: Այն անհրաժեշտ է նախևառաջ դիտարկել ս.թ. մարտին Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրանը հայտարարության համատեքստում: «Մենք ծրագրում ենք միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»,- նշել էր դեսպանը:
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը Հայաստանով անցկացնելու մասին հայտարարությունը լիովին տեղավորվում է Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Խոսքը նախևառաջ գնում է Հնդկաստան-Չինաստան գեոռազմավարական մրցակցության մասին, որը թեև այսօր այդքան ցայտուն կերպով չէ արտահայտված, բայց ունի խորացման շատ մեծ ներուժ՝ հաշվի առնելով Հնդկաստանի՝ շատ հեռուն գնացող աշխարհաքաղաքական նկրտումները: Երկու պետությունները փորձելու են դիրքավորվել՝ որպես Ասիայի առաջատար ուժեր, ինչն իր դրսևորումն է ստանում նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում:
Ավելի լոկալիզացնելով խնդիրը, պետք է Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարության մոտիվները փնտրել Հնդկաստան-Հայաստան ու Ադրբեջան-Պակիստան հարաբերությունների ավանդական հակադրման տրամաբանության մեջ: Ներկայում Իրանի հարավ-արևելքում կառուցվող Չաբախար նավահանգիստը նպատակ է հետապնդում ծովային կապ ապահովել հնդկական Մումբայի նավահանգստի հետ, այստեղ է պլանավորվում նաև իրանա-հնդկական ազատ տնտեսական գոտի ստեղծել: Միաժամանակ, Չինաստանն ակտիվորեն աջակցում է Պակիստանի տարածքում Գվադար նավահանգստի նախագծին, որը դիտարկվում է որպես իրանական Չաբախարի առանցքային մրցակից: Հաշվի առնելով Հնդկաստանի ու Պակիստանի միջև առկա հակամարտությունն ու մյուս կողմից՝ Պակիստանի ու Ադրբեջանի միջև շարունակաբար խորացող հարաբերությունները՝ պարզ է, որ Հնդկաստանի դեսպանի հայտարարությունն ուղղված է Պակիստանին: Նշենք, որ իրանական Չաբախարն ունի բազմաթիվ առավելությունների պակիստանական Գվադարի նկատմամբ, որոնցից թերևս առանցքայինը կայանում է նրանում, որ այս հակաիրանական միջազգային պատժամիջոցները շրջանցում են այս նախագիծը՝ հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունն Աֆղանստանի հետ տրանսպորտային կապ հաստատելու համար»:

«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
153Երեկ, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
156Երեկ, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
152Երեկ, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
159Երեկ, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
135Երեկ, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
23515.09.2026, 16:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
31214.09.2026, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
42613.09.2026, 15:30