«Իրավապահները չպետք է գործեն քպ-ական երկակի ստանդարտներով»․ Սևակ Հակոբյան
179
Երեկ, 21:54
Լրագրող Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է տարածել՝ գրելով․ «Հղումներ եմ տալիս, անխնա օգտվեք․ 2018թ․ սեպտեմբերին, երբ համացանցում տարածվեցին հայտնի գաղտնալսումները, որտեղ ԱԱԾ, ՀՔԾ պետերը Նիկոլ Փաշինյանի հետ միասին քննարկում ու որոշում էին Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանքի հարցը, հարուցվեց քրեական գործ ոչ թե այն հիմքով, թե ինչպես են երեք առանցքային պաշտոնյա որոշում երկրորդ նախագահին կալանքի տանել, այլ քրեական գործը հարուցվեց անհայտ գաղտնալսողների վերաբերյալ։ Արդարադատության նախարարն էն ժամանակ էսօրվա ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանն էր․ նրանից հենց կարծիք էին հարցնում լրագրողները, ասում էր՝ կարծիք չեմ հայտնի, որովհետև գաղտնալսումն արվել է ապօրինի։ Այսօր համացանցում, ապա՝ նիկոլական լրատվամիջոցներում տարածվել է ինչ-որ ձայնագրություն, ենթադրվում է՝ սրբազանի և աբեղայի միջև, ընդդիմադիր բնույթի, բայց այս դեպքում քրեական գործ է հարուցվում ոչ թե գաղտնալսողների, այլ՝ հեռախոսազրույց ունեցողների դեմ։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին, ՔՊ-Նիկոլ-Ավինյան հանրահավաք էր հրավիրվել, որին ներկա էին մարզային դպրոցների ուսուցիչներ և այլն։ Լրագրողը հարցնում է, ասում են՝ դե ասել են, բերել են, հետ են տանելու։ Մասովկա էին, ակնհայտ էր որ հատուկ հրահանգով էին բերվել։ Բնականաբար աղմուկ, քննադատություն, բոլորը տեսան, բողոքեցին, անցավ-գնաց։ Չեմ հիշում, դատախազությունը այդ առիթով վարույթ սկսե՞ց, ինչ-որ քաղաքային, մարզային ձերբակալություններ, սեյֆերի պարունակություն հրապարակվեցի՞ն, կառավարության անդամ, մարզպետ, բաժնի պետ, հաշվապահ և այլ, ձերբակալվեցի՞ն։ Բա խի՞։ 2023թ․ սեպտեմբերի 8-ին՝ նույն Ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Ավինյանի հանրահավաքին բերման էին ենթարկվել թաղապետարանների, մշակութային հիմնարկների, դպրոցների, մանկապարտեզների աշխատողներ, ցուցակներով։ Բլոգեր Արթուր Չախոյանը ում մոտենում էր, հերթով ներկայանում էին՝ հավանաբար մտածելով, թե ՔՊ-ից վերստուգող է։ Ընդամենը աղմուկ եղավ, անցավ-գնաց։ Կարծում եմ, իրավապահները, նույն քննիչները և դատախազները այստեղ պետք է գործեն, առնվազն նախադեպային սկզբունքով, այլ ոչ երկակի քպական ստանդարտներով։ Տեղադրում եմ նշածս բոլոր փաստերը»։
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցըՓաշինյանի, Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցները