«Սա կարևոր ձեռքբերում է թե՛ ընդդիմության, և թե՛ ողջ հասարակության համար». Ավետիք Չալաբյան
![]() 233 Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 10:42 «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՏԻՄ ընտրությունների թարմ հետքերով Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, չնայած գործող իշխանության կատաղի հակազդեցությանը և «գոտկատեղից ներքև» տարբեր հարվածներին, ընդդիմության թեկնածուները հաղթանակ տարան Գյումրիում, Գորիսում և Մեղրիում: Սա հունիսի 20-ի հիասթափեցուցիչ համապետական ընտրություններից հետո շատ կարևոր ձեռքբերում է թե՛ ընդդիմության, և թե՛ ողջ հասարակության համար, և բացահայտում է մի քանի կարևոր իրողություն՝ ա) գործող իշխանության կողմից տարվող պարտվողական քաղաքականությունը, շարունակական զիջումները թշնամուն ավելի և ավելի մեծ հանրային դժգոհություն են առաջացնում, նույնիսկ այն հասարակական շրջանակներում, որոնք դեռևս չորս ամիս առաջ աջակցել են այդ իշխանությանը որպես հնարավոր «չարյաց փոքրագույն», բ) տեղերում հանրային աջակցություն են ստանում այն մարդիկ, ովքեր իրենց ապրած կյանքով և գործերով են վաստակել իրենց հեղինակությունը, և ոչ թե կուսակցական պատկանելությամբ՝ նախկին թե ներկա, գ) երբ գործող իշխանությունը բախվում է այդպիսի մարդկանց վճռական դիմադրությանը, նրա ամբողջ ադմինիստրատիվ մեքենան՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ը, դատախազությունը, դատարանները կարող են բավարար չլինել այդ դիմադրությունը հաղթահարելու համար, մանավանդ երբ այն համատարած բնույթ է ստանում: Այս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար, և, ի վերջո, իրապես ազգային և ժողովրդավարական պետություն դառնալու համար: Սա երկար ճանապարհ է, որ մենք պետք է հետևողականորեն անցնենք, մինչ այդ ես շնորհավորում են ընդդիմության բոլոր այն թեկնածուներին, որոնք երեկ դժվարին պայքարում արժանի հաղթանակ են տարել: Հատուկ ցանկանում եմ առանձնացնել Առուշ Առուշանյանին, որն այդ հաղթանակը տարել է՝ գտնվելով գործող իշխանության կողմից պարտադրված մեկուսացման մեջ, և շնորհակալություն հայտնել նրա բոլոր թիմակիցներին՝ այդ պայմաններում միասնականություն և վճռականություն ցուցաբերելու համար»: Աղբյուրը` Ավետիք Չալաբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
