«Գորիսում՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, Տեղում՝ ՔՊ-ն մի շարք ընտրախախտումներ են կատարել». Դ. Իոաննիսյան
![]() 320 Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 11:00 ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիս և Տեղ՝ տարբեր համայնքներ, տարբեր կուսակցություններ ու տարբեր ընտրություններ, բայց նման մեթոդներ․ Գորիսի քաղաքապետարանը «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին և Տեղի համայնքապետարանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին ճիշտ նույն կերպ են չարաշահել վարչական ռեսուրսը։ Ընդ որում՝ Գորիսում համայնքի ղեկավարի պաշտոնակատարն «Առուշ Առուշանյան» դաշինքից էր, իսկ Տեղի համայնքապետի պաշտոնակատարը՝ «Քաղաքացիական պայմանագրից»։ Այսպիսով, Գորիսում ՔՊ-ն պարտության մատնվեց նաև այն նույն խախտումների արդյունքում, որոնցով այդ նույն ՔՊ-ն հաղթեց Տեղի ընտրություններում։ ․․․ Ընդ որում՝ Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքը և Տեղում ՔՊ-ն մի շարք այլ ընտրախախտումներ են արել։ Հիմա հարց՝ ո՞րն է լինելու ՔՊ-ի քաղած դասը՝ Ա) պետք է ինստիտուցիոնալ ժողովրդավարություն զարգացնել, Բ) պետք է դիմել արդյունք տվող ընտրախախտումներին»։ Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
