Հայաստանի Օմբուդսմանն ընդունել է Ուկրաինայի գործընկերոջը

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը:
Մարդու իրավունքների ազգային հաստատություններին տրվող անկախության ամենաբարձր «Ա» կարգավիճակն ունեցող երկու կառույցների ներկայացուցիչները համատեղ քննարկում են ունեցել փակ հաստատություններում աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված երաշխիքները, փակ հաստատություններում աշխատանքի սկզբունքներն ու մոտեցումները, ինչպես նաև փախստականների ու ապաստան հայցողների ոլորտում իրականացվող աշխատանքը։
Երկու երկրների օմբուդմաններն անդրադարձել են իրենց երկրներում առկա մարդու իրավունքների վիճակին, մտահոգող զարգացումներին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է ադրբեջանական կողմում պահվող գերիների վերադարձի հարցը՝ նշելով, որ նրանք պահվում են քաղաքական սակարկությունների նպատակով․ այդ մասին կան նաև փաստագրված ապացույցներ։
Հանդիպման ավարտին երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարները ստորագրել են համագործակցության վերաբերյալ հուշագիր։
Այցի ընթացքում տեղի կունենան այցեր ՔԿՀ-ներ, ՁՊՎ-ներ և այլ վայրեր»:


Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
131Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
266Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
24517.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
127215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60312.09.2026, 23:54