«3+3» ֆորմատը կա՛մ չի գործի, կա՛մ կգործի, եթե վերածվի «3+4»-ի». Ստեփան Դանիելյան
![]() 287 Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 16:18 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար ստրատեգիական նպատակ էր պայմանական Արևմուտքին դուրս թողնել Հարավային Կովկասի գործընթացներից, որտեղ ամենակաևոր խնդիրը ստրատեգիական կոմունիկացիաների ստեղծումն է։ Սակայն աշխարհի որ մասում էլ նման կարևոր ճանապարհներ անցնեն, այնտեղ հայտնվում է Միացյալ Նահանգները՝ կա՛մ դրանք վերահսկելու, կա՛մ դրանք չթույլատրելու համար։ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաճախակի Սյունիք այցելություններն արդեն միս ու արյուն են ստանում։ ԱՄՆ Պենտագոնի ու Վրաստանի ՊՆ ղեկավարների ստորագրած հուշագիրը նշանակալի է գնահատվում։ «Այսօր պատիվ ունեմ հայտարարելու Վրաստանի պաշտպանության վերաբերյալ նախաձեռնության մասին։ Սա Պաշտպանության դեպարտամենտի ու Վրաստանի ՊՆ միջև համագործակցության կենտրոնական նախաձեռնությունն է»,- ասել է Օստինը, իսկ Վրաստանի նախարարն ասել է․ «ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի քարտուղարի այցը չափազանց կարևոր է, հաշվի առնելով այն, որ ռեգիոնում աշխարհքաղաքական փոփոխությունները սրընթաց կերպով են կատարվում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Վրաստանին ԱՄՆ անսասան աջակցությունը և ընդգծում է Վրաստանի ու ԱՄՆ միջև ստրատեգիական համագործակցությունը, որն տարեցտարի ավելի է զարգանում և նոր որակական աստիճանի է բարձրանում»։ Օստինը նաև ասել է, որ «3+3» ֆորմատի մասին իմաստ կունենա խոսել, երբ վերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ ՆԱՏՕ-ի իր պարտնյորի՝ Թուրքիայի նախաձեռնությունը մերժում է։ Այսպիսով, «3+3» ֆորմատը կա՛մ չի գործի, կա՛մ կգործի, եթե այն վերածվի «3+4»-ի, այսինքն՝ հաշվի առնվի Ամերիկայի «ազգային շահերը»։ Պրոցեսը գնալով բարդանում է, իսկ խաղացողների քանակը՝ աճում»։ Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
